Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար,
մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով:
Եվ ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
Ամեն:
Սուրբ Ներսես Շնորհալի