ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Միջազգային հարաբերությունների առանցքը շահն է, ոչ թե՝ արժեքները

Միջազգային հարաբերությունների առանցքը շահն է, ոչ թե՝ արժեքները
08.02.2026 | 11:28

Ուրեմն մի գաղտնիք բացեմ:

Երբ սկսեցի հետաքրքվել քաղաքականությամբ, չափազանց ռոմանտիկ պատկերացումներ ունեի: Իսկական «լիբերալ-իդեալիստ» էի ու կարծում էի, որ կարող եմ փոխել աշխարհը:

Կողքից բոլորն ասում էին. «Մաքուր ապրած տղա ես, ինչիդ է պետք կեղտոտվել»: Ու այս միտքը հատկապես նրանք էին ասում, ովքեր արդեն մի քանի անգամ պատգամավոր ու վարչության պետեր էին: Սրանք ավելի եռանդուն էին փորձում հեռու պահել ինձ ու իմ սերնդին...

Հետո` երբ սկսեցի քաղաքականությունը որպես գիտություն ուսումնասիրել, էապես փոխվեցին իմ պատկերացումները քաղաքականության մասին: Ու ինչքան շատ սկսեցի ուսումնասիրել, այնքան ավելի համոզվեցի, որ ովքեր արգելակում են նոր սերնդին դեպի քաղաքականություն մուտք գործել, նրանք իրականում վախենում են զիջել իրենց տեղը... նրանք խանդում են, նրանք վախենում են, ու սա սերունդների պայքար է:

«Լիբերալ-իդեալիզմը» երիտասարդական ռոմանտիզմի արգասիքն է, որը թույլ չի տալիս հաշվի նստել իրականության հետ: Արդյունքում կամ կործանվում ես, կամ հասցնում ես հասունանալ ու անցնել դեպի ռեալիզմ: Ինչպես ասում են. «Եթե երիտասարդության ժամանակ հեղափոխական չես եղել, ուրեմն անսիրտ ես, եթե հասունության շրջանում պահպանողական չես, ուրեմն խելք չունես»:

Մեր պետությունը, իսկ ավելի շուտ մեր իշխող էլիտաներն ու հակաէլիտաները այդպես էլ չկարողացան անցնել երիտասարդության իդեալիզմից դեպի հասունության ռեալիզմ:

Ճիշտ այդպես էլ մեր ժողովուրդը` այդպես էլ ռոմանտիկ իդեալիզմից չի կարողանում անցնել դեպի ռեալիզմ` զգացական, էմոցիոնալ չափումները պահելով որպես քաղաքական հարաբերությունների առաջնորդող, փոխարեն հասկանալու և ընդունելու, որ ոչ ոք իրեն պարտք չէ, որ չկան լավ ու վատ պետություններ, այլ կան միայն շահեր... միջազգային հարաբերությունների առանցքը շահն է, այլ ոչ թե արժեքները, ինչպես շատերն հավատում են միամտորեն:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 212

Մեկնաբանություններ