ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Կորցրել ենք ամեն ինչում որակը զատելու ունակությունը

Կորցրել ենք ամեն ինչում որակը զատելու ունակությունը
20.04.2026 | 12:20

Գյումրիս՝ մեր մշակութային ոգու դարբնոցը, երեկ վերապրում էր խաղաղության աղերսանքի, «դմփ-դմփ-հու»-ի և քաղաքական բեմականացումների ֆարս։ Ինչքան լույսի կտոր ու անտեղյակ երիտասարդներ զոհվեցին այդ նույն դմփացող ձայների ներքո, քանիսը գերեվարվեցին ու անհետ կորան, քանիսը հիասթափվեցին ու խաբվեցին, և այս ամենը նաև՝ երեկվա համավորիկ դեմքով կանգնած մարդամեկի պատկերացրած «հանուն ոչնչի»։

Ի՞նչ պատահեց մեր հիշողությանն ու թասիբին...

Այն, ինչ մատուցվում էր «վարչաբենդ» կամ «խաղաղության ձայն» գեղեցիկ փաթեթավորմամբ, իրականում ոչ թե արվեստ էր, այլ պետական մակարդակով իրականացվող հազարամյա մշակույթի պարզունակացում։

Արամ Խաչատրյանի, Կոմիտասի ու հանճարեղ աշուղների երկրում, որպես ժամանակակից կրթություն կամ կրթվելու նորաձևության անվան տակ, հրամցվում էր փողոցային աղմուկը։ Մարդկանց հերթական անգամ փորձում էին համոզել, թե սա է մեր նոր ինքնությունը։ Սոկրատեսը դեռ դարեր առաջ էր ասում՝ երբ փոխվում է երաժշտության ոճը, դրա հետ փոխվում են նաև պետության հիմնարար օրենքները։ Մենք այսօր հենց այդ վտանգավոր շեմին ենք։

Տարիներ շարունակ ժողովուրդը միտումնավոր կերակրվել է անորակությամբ՝ երաժշտությունից մինչև սերիալներ, ինչի արդյունքում կորցրել ենք ամեն ինչում որակը զատելու ունակությունը։

Քննադատությունս ոչ թե սև կապելու, զվարճություններից մեզ զուրկ պահելու մասին է, այլ երկիրը ռացիոնալ կառավարելու պահանջ է։ Պետական այցերը Գյումրի ես ուզում եմ տեսնել տեղական և օտարերկրյա խոշոր ներդրումների տեսքով, քաղաքիս շուկայի քաոսային ու անտաշ վիճակի վերացմամբ և մշակութային քաղաքին բնորոշ ճարտարպետության, առաջին տպավորության` ավտոկայանի ճարտարապետական տեսքի վերականգնմամբ:

Բայց ոչ, եկեք ձեռքերը վեր պարզենք ու դմփդմփացնենք, որ տաքանանք:

Ինչուիկ մանկապարտեզ:

Արթուր Դավթյան

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ