«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Թույլերից հաջողության հասնում են միայն նրանք, որոնք գիտությամբ «կչալեն»

Թույլերից հաջողության հասնում են միայն նրանք, որոնք գիտությամբ «կչալեն»
13.04.2026 | 15:07

Դժբախտաբար, ներկա պայմաններում մենք այնքան տգետ ենք ու այնքան ենք հեռացել առողջ դատողություն կոչեցյալից, որ չենք կարողանում հասկանալ այդ վիճակի կործանարար լինելու հանգամանքը։

Անկիրթ մարդն էլ կարող է ունենալ առողջ դատողություն, բայց նման առողջ դատողությունը պիտանի է միայն կենսաբանական կյանքում՝ ֆիզիկական վտանգների ու սովի դեմ պայքարում։

Շատ ավելի բարդ սոցիալական կյանքում, մի կողմ թողնելով աշխարհաքաղաքական կյանքում տեղ գտնելու անհամեմատ շատ ավելի բարդ դեպքը, անկիրթ ու կենսաբանական բնույթի առողջ դատողությունը չի կարող մրցակցել ուսյալ տեսակի առողջ դատողության հետ, այլ միայն կարող է ունենալ ավելի գիտակ ուսյալների համար սպասարկող ֆունկցիա։

Այս իմաստով աշխարհը բաժանվում է տերերի ու ծառաների, և այդ պայմաններում անկիրթ ու կենսաբանական մակարդակի առողջ դատողության տեր տգետը, լավագույն դեպքում, կարող է ունենալ հավատարիմ ծառայի կարգավիճակ։

Ուժային բնույթի մրցակցային պայքարով ապրող աշխարհում ամենից անշահավետ դիրքն ունեն հզորությունների հիերարխիայի ստորին մակարդակներում ապրող թույլերը, որոնց համար շատ դժվար է սոցիալական ու, առավել ևս, աշխարհաքաղաքական բնույթի առողջ դատողություն ձեռք բերելը։

Բայց, մյուս կողմից էլ, եթե փորձում ենք հասկանալ այն պատճառները, որոնք հատուկենտ թույլերին հնարավորություն են տվել հասնել հաջողության, թեկուզև մասնակի և գործունեության սահմանափակ թվով ոլորտներում, ապա տեսնում ենք, որ թույլը ուժային աշխարհում մրցունակ կարող է լինել միայն խելք և ուսյալ բնույթի առողջ դատողություն բանեցնելով։

Եվ որի համար էլ պետք է ունենալ պետական մակարդակի քաղաքականություն՝ հիմնված խորապես հասկացված ու մշակված կրթական, գիտական և տեխնոլոգիական միացյալ գաղափարախոսության վրա, լինի դա արդյունաբերության, գյուղատնտեսության, թե մի այլ ոլորտում։

Այսինքն, թույլերից հաջողության հասնում են միայն նրանք, որոնք գիտությամբ «կչալեն», մի մոտեցում, որը կարող է հաջողություն բերել, նույնիսկ՝ առանց բնական ռեսուրսներ ունենալու։

Սա այնքան պարզ միտք է, որ հասանելի է բոլորին, և դրա հակառակն անողը կամ անհույս տգետ է, կամ էլ նման բանն անում է դիտումնավոր։

Այստեղ կարևոր է հասկանալ նաև, որ թույլերի դեպքում խոսքը միայն կիրառական գիտության մասին է, քանի որ պետական ֆինանսավորում հիմնարար գիտության ոլորտում իրենց կարող են թույլ տալ միայն շատ հզորները։

Բայց դա նաև նշանակում է, որ այլ ֆինանսական աղբյուրների վրա հիմնված հիմնարար գիտությունը հնարավոր տարբերակ է նաև թույլ երկրներում, մանավանդ այն դեպքերում, երբ նման փորձերը բարձրանում են ինքնաֆինանսավորման մակարդակի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 158

Մեկնաբանություններ