Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Իրենց դեմ աշխատեց

Իրենց դեմ աշխատեց
27.02.2026 | 14:10

Ինչ էլ որ մտածած լինեն՝ իրենց դեմ աշխատեց, որովհետև, ի տարբերություն նրանց, ովքեր նոր են հասկացել, որ պետք է կարդալ, բազմաթիվ մարդիկ վաղուց կարդում են ու գիտեն ճշմարտությունը։

Եթե մտածել էին ցույց տալ, թե՝ տեսեք մենք իշխանություն չունենալով հետո գնալու ենք վարձով ապրելու ու մի քանի մանր-մունր իրեր ենք տանելու՝ իրենց դեմ աշխատեց։

Եթե մտածել էին ցույց տալ, թե տեսեք՝ անգամ մեր դեմ կարող է գործ հարուցվել, ու այդպիսով աչք վախեցնել՝ իրենց դեմ աշխատեց։

Եթե որոշի ընդդիմադիր կուսակցություն բացել՝ իրենց դեմ կաշխատի։

Ինչպես որ իրենց դեմ է աշխատում թոշակների բարձրացումը։ Մարդիկ հասկանում են՝ ինչու հիմա ու անակնկալ դա արվեց։ Մարդիկ հիշողություն ունեն, մտածել ու լսել գիտեն։ Որքան էլ հուզված ասեք՝ վայ, տատիկ-պապիկները, վայ, նրանք գիտեն, որ կան ավելի վեհ արժեքներ, քան նման պրիմիտիվ քայլերն են։

Լևոն Բեգլարյան

Դիտվել է՝ 4515

Մեկնաբանություններ