CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

«Վեոլիա Ջուր» չգիտեմինչը մարդկանց «էշի տեղ» է դրել

«Վեոլիա Ջուր» չգիտեմինչը մարդկանց «էշի տեղ» է դրել
24.03.2026 | 11:27

Օրեր շարունակ ջրի ճնշում չկա: Ջուրը ծորակից համարյա կաթում է: Երբեմն ընդհանրապես կաթոցն էլ է վերանում:

Մեծ դժվարությամբ կապվում ենք «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի հետ: Ասում են, որ կստուգեն: Մի քանի ժամ անց «ստուգում» և հետ են զանգում: Ըստ «ստուգման արդյունքների» ջրի ճնշումը նորմալ է (երևի ջրից օգտվող մարդիկ են աննորմալ), իսկ «մեղավորները» ջրաչափերի աղտոտված ֆիլտրներն են: Պատկերացնու՞մ եք, պարզվում է, որ ջրաչափերի ֆիլտրները բոլորի մոտ միաժամանակ աղտոտվում են, այնուհետև` մի քանի օր անց միաժամանակ ինքնամաքրվում, հետո կրկին միաժամանակ աղտոտվում և այսպես շարունակ: Ուշադրություն` սա «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի` 185 հեռախոսագծի պատասխանատուի, ՊԱՇՏՈՆԱԿԱՆ բացատրությունն է:

Բա «էշի տեղ» դնելը հո պոզով և պոչով չէ:

Լավ, իսկ ո՞վ է այս խայտառակության պատասխանատուն: Ասեմ:

Ուրեմն, 2023թ օգոստոսի 11-ին «Վեոլիա Ջուր» չգիտեմինչի տնօրենը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել են «ոլորտի մարտահրավերներն ու Հայաստանի իշխանությունների հետ միասին դրանց արձագանքելու միջոցները» և, ըստ այդմ, Ֆրանսիան հաստատել է չգիտեմինչի՝ Հայաստանում ֆրանսիական առաջատար ներդրողի կարգավիճակը, դրանից բխող հետևանքներով: Հասկացա՞ք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ