ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.10.2012 | 11:50

Փրկի՛ր նրանց, ում մահվան են տանում, և ոչինչ մի՛ խնայեք մահապարտներին փրկագնելու համար։ Բայց եթե ասես. «Ես նրան չեմ ճանաչում, ոչ էլ նա` ինձ», ապա իմացի՛ր, որ Տերը ճանաչում է բոլորի սրտերը. և Նա, որ ստեղծեց բոլորի շունչը, ճանաչում է բոլորին և յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։
Առակներ 24.11-12

Դիտվել է՝ 3894

Մեկնաբանություններ