Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Այսօր Մարո Մուրադյանի ծննդյան օրն է

Այսօր Մարո Մուրադյանի ծննդյան օրն է
10.11.2012 | 21:18

Այսօր ես ընդամենն այս մի քանի տողը կգրեմ, իսկ մի քանի օր անց մի անդրադարձով կներկայացնեմ հուշապատառներ այդ ազնվագույն կնոջ մասին, ով շատ կարճ ապրեց այս կյանքում, բայց չափազանց մեծ գործ արեց հայ ազգագրության, հայ բանահյուսության, հայ մատենագրության, հայ երգարվեստի հարստացման ու տարածման գործում: Համոզված եմ, որ այս տողերը կարդացողն արդեն «Ակունք» անսամբլի երգերը հիշեց: Այո՝ «Ակունքը» Մարոյի կյանքի գործն էր ու, ավաղ, նաև տաշտաքերը: Տանը ես չունեմ Մարոյի լուսանկարը և խնդրեցի նրա տղային՝ Լևոն Մուրադյանին, ով մեծ սիրով ու շնորհակալությամբ Ավստրալիայից ուղարկեց ընտանեկան այս լուսանկարը, ուր Մարոն Է և իր տղան՝ Լևոնը:
Շնորհավոր ծնունդդ, սիրելի ՄԱՐՈ՝ դուստր ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, հիմնադիր թագուհին «Ակունք» ազգագրական անսամբլի:


Սիրով ու խոնարհումով՝ Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 15024

Մեկնաբանություններ