Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Պե՞տք է՝ քաղաքական գործիչ «կօծվենք»

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Պե՞տք է՝ քաղաքական գործիչ «կօծվենք»
01.06.2016 | 13:35

Քաղաքականությունը դարձել է "проходной двор", հանրային օգտագործման տեսակի մի բան, իսկ քաղաքականություն մտնելը, քաղաքական գործիչ դառնալը խաղուպար: Մտնում են առանց դուռը թակելու, քացով բացելով, շրխկոցով ու հարայհրոցով:

Խնդիր չկա, պետք է՝ կմտնենք, պետք է՝ քաղաքական գործիչ «կօծվենք», պետք է՝ դուրս կգանք քաղաքականությունից: Վաստակած՝ պաշտոն, հարստություն, կապեր, ճանաչում, բիզնես:
Հանգիստ, հասարակ, հեշտ, պարզ, պարզունակ՝ ինչպես մեր քաղաքական դաշտն է դարձել, միաբջիջային, ցնկնած, ինկուբատոր կուսակցություններով ու քաղաքական գործչի պլինտուսային մակարդակով:
Գուցե ժամանակն է, որ ամեն մարդ վերջապես իր գործո՞վ զբաղվի:

Դիտվել է՝ 6943

Մեկնաբանություններ