Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ժողովրդին մեղադրելը դառնում է իշխանական հավակնություններ ունեցողների միակ կռվանը

Ժողովրդին մեղադրելը դառնում է իշխանական հավակնություններ ունեցողների միակ կռվանը
11.07.2025 | 17:11

Ժողովրդին հայրենասիրության պակաս ունենալու մեջ մեղադրելը ամենահեշտ զբաղմունքն է։ Չկա ժողովուրդ, որին կարելի չլինի այդ պիտակը կպցնել, ու բոլոր դեպքերում, մի փոքր ավել, մի փոքր պակաս, դրանում կլինի ճշմարտության հատիկ։

Բայց այդ զբաղմունքը բացարձակ անիմաստ, օգուտ չտվող բան է։ Դրանից ժողովուրդն ավելի հայրենասեր չի դառնալու, առավել ևս, ոչ ոք չի էլ գիտակցելու, որ ասվածը գուցե իրեն էլ է վերաբերելի։

Ընդ որում, երբ դրանով զբաղվում են քաղաքական ամբիցիաներ չունեցողները, դա դեռ տեղավորվում է էմոցիոնալ պոռթկման կամ փիլիսոփայական դատողության տիրույթում։ Բայց երբ ժողովրդին մեղադրելը դառնում է իշխանական հավակնություններ ունեցողների, ըստ էության, միակ զբաղմունքն ու կռվանը, պարզ է դառնում, որ գործ ունենք իրենց մասին վճարովի հորինված հեքիաթների տակ մնացած սնանկ մարդկանց հետ։ Ընդ որում, հետաքրքիր է, որ դրանով տառապում են հատկապես այն սուբյեկտները, որոնք ունակ չեն հասկանալու իրենց արածի հետևանքը, ընկալելու, որ տեղի ունեցողի պատճառը ոչ այնքան «վատ» ժողովուրդն էլ, որքան՝ հենց իրենք` իրենց ինտրիգներով, փողասիրությամբ ու փառասիրությամբ։ Նրանք նաև ունակ չեն գիտակցելու, որ իրենց նկատմամբ ատելությունը հիմք ունի, որ իրենց մոտ չստացվելու պատճառը «սխալ» ժողովուրդը չի, այլ, հավանաբար, հենց իրենք են սխալ ու՝ առանց չակերտների։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 11798

Մեկնաբանություններ