Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

Մկրտիչ Սրբազանի խոսքը կալանավայրից

Մկրտիչ Սրբազանի խոսքը կալանավայրից
09.11.2025 | 19:31

Սիրելինե՛ր, մի՛ վհատվեք և մի՛ տրտմեք։ Արդարությունը մարդու ձեռքով կարող է ժամանակավորապես խեղաթյուրվել, բայց Աստծու արդար դատաստանը հավիտենական է և անսխալական։ Մարդիկ կարող են շղթայել մարմինը, բայց ոչ երբեք՝ հավատքը։ Ինչպես առաքյալն է գրում. «Աստծու խոսքը շղթայված չէ» (Բ Տիմոթ․ 2․9)։

Աղոթում եմ, որ այս օրերին դուք չթուլանաք ձեր հավատքի մեջ, այլ առավել ամրանաք՝ սիրո, համբերության և միասնականության ոգով։ Եկեղեցին միշտ զորացել է հալածանքների միջով անցնելիս։

Հիշե՛ք՝ ոչինչ չի կարող բաժանել մեզ Քրիստոսի սիրուց․ ո՛չ վիշտը, ո՛չ հալածանքը, ո՛չ զրպարտությունը։ Այդ սերն է, որ կապում է մեզ՝ հովիվ և հոտ, նույն Հոգով և նույն հավատքով։

Թող Տերը օրհնի ձեզ, պահի ձեր տները, և լույս տա ձեր հոգիներին։

Ամեն։

Մկրտիչ եպիսկոպոս ՊՌՈՇՅԱՆ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Դիտվել է՝ 4151

Մեկնաբանություններ