Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Աղոթարան

Աղոթարան
16.04.2026 | 22:00
Տեր ամենակալ, շնորհող և սիրող Աստված,
շնորհակալությամբ ծնկի եմ գալիս Քո առաջ այս նոր օրվա լուսաբացին։
Օրհնություն է, որ կրկին տեսնում եմ արևի լույսը, որ շնչում եմ կյանքի շունչը,
և կարող եմ վերստին փառաբանել Քեզ։
Տեր, օրհնի՛ր իմ այս օրը,
որ քայլերս լինեն Քո լույսի մեջ և Քո զորությամբ ամրացրու ինձ,
որպեսզի չընթանամ սխալ ճանապարհով։
Քանզի գիտեմ, որ Քո կամքը միշտ բարի է,
իսկ Քո շնորհը՝ անսահման։
Եվ թող Քո հավերժական սերը թագավորի մեր սրտերում այժմ և միշտ և հավիտյանս։
Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4112

Մեկնաբանություններ