Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ըստ ամենայնի, ժողվարչապետի աշխատակազմը փորձում է պարզել Լև Տրոցկու ով լինելը

Ըստ ամենայնի, ժողվարչապետի աշխատակազմը փորձում է պարզել Լև Տրոցկու ով լինելը
02.06.2026 | 16:06

Հետաքրքիր տղա է Դմիտրի Մեդվեդևը: փաշինյան նիկոլին մեկ проходимец է անվանում՝ հաշվի չնստելով հայրենի գրանտակերների զգացմունքների և զգացումների հետ, մեկ ժողվարչապետին ուղղված գրառման մեջ այնպիսի բառեր է օգտագործում, որ հեչ սրանց խելքի բանը չէ՝ համեմատում է սույն ոչնչությանը Լև Տրոցկու հետ, որը, ինչպես հայտնի է, հանճարեղ անհատականություն էր:

Կարճ ասած, ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու կոչին ՀՀ ժողվարչապետի արձագանքին Մեդվեդևը պատասխանել է՝ զուգահեռներ անցկացնելով Լև Տրոցկու «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը ցրել» բանաձևի հետ։

«Բառացիորեն այսպես՝ հանրաքվեով ոչինչ չենք որոշի, քանի դեռ մեզ չեն կանչել ԵՄ։ Իսկ հետո, բնականաբար, վազելով կգնանք եվրոպաներ։ Բայց մինչ այդ կօգտվենք ԵԱՏՄ բոլոր արտոնություններից՝ հմտորեն գումար վաստակելով Ռուսաստանի և միության մյուս երկրների հաշվին։ Շատ լավ, իհարկե, մոլոդեց: Բայց պետք է հիշել, որ նման բանաձևը հանգեցրեց նրան, որ Բրեստի խաղաղության պայմանագիրը, այնուամենայնիվ, հարկ եղավ ստորագրել, սակայն ավելի վատ պայմաններով: Դե, իսկ Տրոցկու խուճուճ արահետը նրա համար ողբալի ավարտ ունեցավ: Ծնունդդ շնորհավոր, Նիկոլ Վովաևիչ»,- գրել է Դմիտրի Մեդվեդևը:

Հիմա, ըստ ամենայնի, ժողվարչապետի աշխատակազմը փորձում է պարզել Լև Տրոցկու ով լինելը, նրա պատմական մասշտաբը: Հետո կփորձեն հասկանալ Մեդվեդևի գրառման իմաստն ու դրդապատճառը: Եթե դրանք էսքանը հաղթահարեցին, ուրեմն, հայերը կարող են հանգիստ քնել՝ իրենց ժողվարչապետը ապահով ձեռքերում է: Դե, իսկ եթե չհաղթահարեցին, ուրեմն… ի՞նչ ասեմ:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4147

Մեկնաբանություններ