Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Ելքը սահմանադրական եղանակով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն ու տուն ճանապարհելն է

Ելքը սահմանադրական եղանակով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն ու տուն ճանապարհելն է
27.09.2025 | 15:02

Եվ Հայաստանի Հանրապետության, և նրա քաղաքացիների, և ընդդիմության ու անգամ ՔՊ կուսակցության շահերից բխող մեկ լուծում կա. դա սահմանադրական եղանակով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն ու տուն ճանապարհելն է:

Մնացած բոլոր եղանակները, ընտրությունները ներառյալ, Նիկոլ Փաշինյանը վերածելու է կենաց ու մահվան կռվի, չխորշելով իր անձնական իշխանությունը պահելու համար երկիրը ներքաշել արյան ու քաղաքացիական բախումների մեջ՝ բազմապատկելով այդ կերպ նաև արտաքին ագրեսիայի հավանականությունը:

Ես հուսով եմ, որ պառլամենտական ընդդիմությունն այս տարրական բանը գիտակցում է:

Դրանից հետո արդեն կասկած չունեմ, որ հանրային լայն ճնշումը կդառնա իրողություն, ինչը կստիպի ՔՊ խմբակցության պատգամավորներին, իսկ նրանց մեծ մասը Նիկոլի ձեռքում պարզ պատանդներ են, անցնելու ժողովրդի կողմն ու իրենց մեկ քվեարկությամբ կանխելու Հայաստանի կործանումը:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4290

Մեկնաբանություններ