ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարն անդրադարձավ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցին
27.01.2021 | 22:55

Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լե Մուանի խոսքով՝ իրենք հայ գերիների հարցը բարձրացնում են Ադրբեջանի իշխանությունների հետ զրույցներում, երբ դրա հնարավորությունը ստեղծվում է:

Երևանում լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Բնականաբար, այդ հարցն արծարծում ենք Ադրբեջանի իշխանությունների հետ, հենց դրա հնարավորությունն ունենում ենք: Ամեն դեպքում, երկու կողմերի հետ էլ մեր հարաբերություններում ամեն ինչ դնում ենք սեղանին, քննարկում ենք բոլոր հնարավոր հարցերը: Ռազմագերիների հարցով գլխավոր մանդատը ԿԽՄԿ-ն ունի և իրենք աշխատում են այդ ուղղությամբ, բայց, բնականաբար, մենք էլ ամեն հնարավորության դեպքում արծարծում ենք այդ հարցը»:

Դիտվել է՝ 6493

Մեկնաբանություններ