«ԱՄՆ-ը և Իրանը վերջին երկու օրերի ընթացքում ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ կապված Մերձավոր Արևելքում մեր հակամարտության լիակատար և վերջնական կարգավորման հետ։ Ես հանձնարարել եմ Պատերազմի դեպարտամենտին հետաձգել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նախատեսված բոլոր ռազմական հարվածները հնգօրյա ժամկետով՝ կախված ընթացիկ հանդիպումների և քննարկումների հաջողությունից»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։               
 

Մենք չենք փախել

Մենք չենք փախել
22.03.2026 | 16:53

Մենք մեր տան դուռը փակել ենք՝ առանց իմանալու՝ կվերադառնա՞նք, թե ոչ։

Մենք չենք փախել, մենք տարհանվել ենք...

Ստիպված...

Մենք հեռացել ենք ցեղասպանությունից փրկվելու համար...

Մենք չենք փախել։

Մենք հեռացել ենք, ոչ թե հանձնվելու, այլ՝ գոյատևելու։

Մենք տարհանվել ենք՝ ցավը սրտում,

հիշողությունները՝ աչքերում,

և տունը՝ մեր ներսում պահած։

Երբ ասում են «փախստական», «փախած»՝

ես լռում եմ…

Որովհետեւ այդ բառը մեզ չի պատկանում։

Մենք չենք փախել։

Մենք բռունցքներս սեղմած, խոնավ աչքերով, բայց բարձր ճակատով ստիպված ենք եղել լքել մեր տները։

Որովհետև փախստականը նա է, ով փախչում է՝ առանց հետ նայելու։

Իսկ մենք…

մինչև հիմա հետ ենք նայում։

Ամեն օր։

Ամեն վայրկյան։

Մենք չենք փախել։

Մենք ժամանակավորապես հեռացել ենք՝

նորից վերադառնալու հավատով։

Ու մենք անպայման վերադառնալու ենք։

Ոչ որպես հյուր, այլ որպես ՏՈՒՆ վերադարձող ՏԱՆ տեր։

Լենա Գաբրիելյան

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ