Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մեր խնդիրը երբեք էլ ռեսուրսը չի եղել

Մեր խնդիրը երբեք էլ ռեսուրսը չի եղել
29.08.2025 | 15:23

Նիկոլ Փաշինյանն ասում է. «Մենք բարեկեցության պատմական մաքսիմումում ենք»։

«Ռեսուրս չունենք»-ի խեղճ-միջակների սեկտայից բան չունե՞ն ասելու։ Վերջը ռեսուրս ունե՞նք, թե՞ չունենք։ Իսկ իրականում մեր խնդիրը երբեք էլ ռեսուրսը չի եղել։ Սա պատմականորեն ապացուցված փաստ է։

Էրզրումի և Սարդարապատի տարբերությունը ոչ թե ռեսուրսն էր, այլ՝ կազմակերպվածությունը։

92-ի ամռանը թշնամին գրավել էր Շահումյանը և Մարտակեերը։ Լաչինի միջանցը փակելուն մի քանի կիլոմետր էր մնացել։ Մեր ու իրենց ուժերի հարաբերությունը 1-ը 7-ի էր։

Ու գիտե՞ք հետո ինչ տեղի ունեցավ։ Նույնիսկ այդ պայմաններում ոչ ոք չասաց՝ ռեսուրս չունենք։ Դրա փոխարեն ասվեց՝ մեր պարտությունների պատճառը մեր ցածր կազմակերպվածության մեջ է։ Ուժեղացվեց կառավարման ուղղահայացը։ Ջոկատներին հայտարարվեց, որ սրանից հետո ոչ ոք ինքն իրենով ոչինչ չի կարող որոշել, գործելու են միայն հստակ վերևի հրամաններով և՝ ըստ բանակային տրամաբանության։

Արդյունքում՝ հրաշք տեղի ունեցավ։ Պարտվող ուժերը, նույն ռեսուրսի պայմաններում, հանկարծ սկսեցին հաղթել։ Աշնանը արդեն թշնամու ողնաշարն ամբողջովին ջարդված էր։

Այդ օրերին էր, երբ Վազգենը արեց իր պատմական արտահայտությունը. «Թշնամին՝ նույն թշնամին է, որը ձեր առաջ փախչում էր, իսկ մենք՝ նույն մենք ենք։»։

Նույն մեր այս ներկա պայմաններում ո՛ր պահին պետության գլխին նստեց բանիմաց ու պատասխանատվություն վերցնելուց չփախչող անձնավորություն, հենց այդ պահից սկսած մեր շուրջը ռազմավարական իրավիճակ է փոխվելու։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7230

Մեկնաբանություններ