Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մի հպարտ, խաղաղ, խաղացող ու երջանիկ բանանային հանրապետություն

Մի հպարտ, խաղաղ, խաղացող ու երջանիկ բանանային հանրապետություն
07.10.2025 | 15:09

ՏՏ-ն ազատականության պրոդուկտ է:

Տեխնոլոգիան պահանջում է բաց մտածողություն, ազատ շնչող միջավայր և հարգանք գործարարության հանդեպ։ Բանանային բարքերով երկրում՝ վախի մթնոլորտով և համատարած վերահսկողության ձգտմամբ, ՏՏ ոլորտ չի զարգանում։

Եթե ՏՏ-ի «ներկած դոմիկին» նայենք ներսից, ապա պատկերը այլ է ստացվում:

- Նոր ստեղծվող ստարտափերի քանակը նվազում է։

- Տեխնոլոգիականության ինդեքսը իջնում է։

- Չկա գոնե մեկ հատ առաջացած ենթաոլորտային դոմեյն։

- Մեկ աշխատակցի գեներացրած ՀՆԱ-ն չի աճում։

- Outsourcing մոդելը էլ ավելի է խորանում. Պակիստան+ վիճակում ենք։

Պետական ներդրումների հիմնական խողովակը՝ պետական պատվերը, գործում է հակառակ սեգրեգացիայի տրամաբանությամբ․ վատերին հարստացնում է, իսկ իրական գործ անողներին դուրս է թողնում կամ նրանց վրա քրեական գործեր է բացում։

Երկրի ամենամեծ ՏՏ ընկերությունները խաղադրույքային բիզնեսի ընկերություններն են։ Փաստացի նրանք վերածվել են համակարգաստեղծ գործոնների։ ՏՏ ոլորտի ներկայիս աշխատաշուկան հիմնականում հենց իրենք են պահում։

Մի խոսքով՝ մի հպարտ, խաղաղ, խաղացող ու երջանիկ բանանային հանրապետություն։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 15149

Մեկնաբանություններ