ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Անթույլատրելի ենք համարում ՀԱԵ-ի դեմ իրականացվող հարձակումների և հալածանքների հեղինակին արժանացնել Արամ Ա-ի հատուկ ուշադրությանը

Անթույլատրելի ենք համարում ՀԱԵ-ի դեմ իրականացվող հարձակումների և հալածանքների հեղինակին արժանացնել Արամ Ա-ի հատուկ ուշադրությանը
18.10.2025 | 11:34

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումներն ու հալածանքները, ինչպես նաև հակազգային գործունեությունը, ՀՅԴ Բյուրոն գնահատում է որպես բացարձակապես անընդունելի: Անթույլատրելի ենք համարում այդ բոլորի հեղինակին արժանացնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.-ի հատուկ ուշադրությանը, ինչը բնականորեն առաջացրել է Սփյուռքի և Հայաստանի հայ հասարակության արդար վրդովմունքը։ Հայաստանում տեղի ունեցողը ծրագրված հարձակում է ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև հավատավոր ողջ ժողովրդի, նրա ինքնության և ազգային նկարագրի վրա, և այն երբեք չի կարելի դիտարկել որպես եկեղեցու և պետության միջև հակամարտություն։

Վերջին օրերին Հայաստանի իշխանությունների կողմից բարձրաստիճան հոգևորականների կալանավորումները և եկեղեցու թիրախավորումը դատապարտելի վարքագիծ են, որոնք հրամայական պահանջ են առաջացնում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կաթողիկոսական աթոռների համատեղ ջանքերով պաշտպանելու՝ որպես հայ ժողովրդի կյանքում բացառիկ ազգային արժեք ներկայացնող եկեղեցին:

Մեր հորդորն է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երկու կաթողիկոսները սերտ համագործակցությամբ և իրենց շուրջ համախմբված մեր ժողովրդի անմնացորդ աջակցությամբ՝ Հայ Եկեղեցին պաշտպանվի բոլոր տեսակի քանդիչ, հայ ժողովրդի ինքնությունը խաթարող և նսեմացնող ներքին ու արտաքին ոտնձգություններից…»:

Դիտվել է՝ 11712

Մեկնաբանություններ