ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թրքասիրություն քարոզող էս տեղատարափի տակ կարոտ էինք մնացել ոգեղեն խոսքի

Թրքասիրություն քարոզող էս տեղատարափի տակ կարոտ էինք մնացել ոգեղեն խոսքի
19.01.2026 | 15:50

Երկու օր է, ինչ Գորիսի հանդիսատեսը վայելեց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Փարիզյան դատավճիռ» ներկայացումը։

Պետական ամբողջ ապարատով թրքասիրություն քարոզող էս տեղատարափի տակ կարոտ էինք մնացել ոգեղեն խոսքի, սխրանքի և օրինակի։

Նախկինում կարդացել էի այս դատավարության սղագրությունը, բայց չէր տպավորվել, որ հուզիչ ելույթ ունեցող ծեր կինը հենց Միսաք Մանուշյանի կինն է՝ Մելինեն։

«Դա հենց այդպես էլ եղե՞լ է»,- հետո հարցրի տղաներին։

«Երբ նա ներս մտավ,- պատմում է Vazgen Sislian֊ը,- ամբողջ դատարանը՝ երդվյալ ատենակալները, դատավորը, բոլոր-բոլորը ոտքի կանգնեցին։ Դատարանում առկա ոստիկանները պատվի առան նրան։ Մենք շատ լավ չհասկացանք, թե ինչ տեղի ունեցավ, որովհետև կենտրանացած էինք դատավարության անցքերի վրա։ Հիմա, որ հետհայացք եմ նետում, ավելի լավ եմ հասկանում ամբողջ խորությունը, և այն, թե ինչպես են Ֆրանսիայում հարգում իրենց Ազգային հերոսին»։

«Ու նրա ելույթը հենց այդպիսի՞ն էր»,- հետաքրքրվեցի ես։

«Բեմադրությունում հնչած բոլոր խոսքերն 80 տոկոս նույնն են,- ավելացրեց նա։- Այո,֊ նա եկավ կանգնեց ու ասաց՝ եկել եմ որ անձամբ նայեմ այս տղաների աչքերի մեջ»։

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Գորիսի համայնքապետ Arush Arushanyan֊ին այս գեղեցիկ, արժեքավոր և կարևոր հնարավորությունը պարգևելու համար։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 6455

Մեկնաբանություններ