ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բա գողե՞րը

Բա գողե՞րը
06.02.2026 | 13:00

Իշխանությունները դեռ էն գլխից մի քաղաքականություն են որդեգրել, ըստ որի Ազգային ժողովի պատգամավորների, պետական համակարգի բարձր պաշտոնյանների, արդարադատության և ներքին գործերրի մարմինների ախատակիցների աշխատավարձերը պարբերաբար բարձրացվում են։

Միթոմ դա քիչ է` վարչապետի անձական հրամանով վերնշյալ աշխատակիցներին տարվա ընթացքում և հատկապես տարեմուտին բաժանվում են հավելավճարներ և պարգևավճարներ։ Հիմնական միտումն այն է, որ պետական պաշտոնյանները գտնվեն բավարար նյութական պայմաններում ու կաշառք չվերցնեն։

Իսկ թոշակառուների կենսաթոշակը չի ավելացվում` հասուն տարիքը դիտարկելով, որպես Բարձրյալի կողմից արդեն իսկ հատկացված պարգևավճար, և ի հավելումն դրա` վարչապետական գլխի կողմից գիտականորեն պատճառաբանվելով, որ ծերությանը զուգահեռ զարգանում է բթամտությունը, որը զրկում է ծերերին հավելյալ գումարը խելամիտ օգտագործելու հնարավորությունից։

Այս պայմաններում խիստ կարևորվում է Հանրապետությունը կոռուպցիայից և կաշառակերությունից զերծ պահելու քաղաքականությունը։

Մնում է, որ ես էլ, որպես երեք միլիոնանոց վարչապետական երկրի վարչապետ հրաման արձակեմ, որպեսզի գողերին ևս բաժանվեն հավելավճարներ և պարգևավճարներ, որպեսզի Հանրապետությունում իսպառ բացառվի գողությունը։

06.01.2026թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3264

Մեկնաբանություններ