ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Քո խաչը դու ես

Քո խաչը դու ես
14.03.2026 | 21:59
Մարտի 15

Մի’ մոռացեք, որ դուք սոսկ գործիք եք: Դուք չէ, որ պիտի որոշեք, թե որտեղ և երբ պիտի գործեք: Ես եմ ծրագրում այդ ամենը:
Պարզապես դուք պետք է դնեք ձեզ` Իմ գործը կատարելու հարմար վիճակի մեջ: Այն ամենը, ինչ արգելք լինելով կխանգարի ձեր գործունեությանը, կհեռացվի ձեր ճանապարհից:
Իմն է խաչը, որի վրա դրված են աշխարհի բեռները: Անչափ մեծ անմտություն է, երբ Իմ աշակերտներից ոմանք կամենում են անձամբ կրել իրենց բեռները, երբ այդ բեռները դնելու միայն մի տեղ կա, որ է` Իմ խաչը: Սա նման է այն մարդու արածին, որ կամենում է ճանապարհի իր ծանր բեռը ինքը կրել, երբ կառքը կազմ ու պատրաստ է ճանապարհվելու համար: Երբ առանց հասկանալու այդպես է անում, ոչ միայն անտեղի դժվարություն է բարդում իր վրա, այլ նաև զրկում է իրեն ճանապարհի գեղեցիկ տեսարաններից, ծաղիկներից ու հմայիչ բույրերից:
Այնուհանդերձ, դուք կարող եք մտածել, որ Ես ասել եմ. «Վերցրու՛ քո խաչը և արի՛ իմ հետևից»:
Այո’, ճիշտ է. բայց խաչը, որ տրվում է ձեզնից յուրաքանչյուրին, այն խաչն է, որի վրա դուք պետք է խաչեք ձեր «ես»-ը, որն արգելք է հանդիսանում ձեր առաջադիմությանն ու երջանկությանը. միաժամանակ խափանելով ու թույլ չտալով, որ ձեր էության մեջ հոսեն Իմ՝ ներշնչող կյանքն ու հոգին:
Լսե՛ք Ինձ, սիրե’ք Ինձ, ուրախացե’ք Ինձնով, ցնծացե՛ք:
Դիտվել է՝ 2633

Մեկնաբանություններ