ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Որ չմնա լոկ կարոտ

Որ չմնա լոկ կարոտ
05.04.2026 | 11:21

Թող չափազանցություն չթվա դիտարկումս – արցախցիներն իրենց շրջափակված են զգում նաև Հայաստանում. նրանց մեծամասնությունը դեռես գոյատևման պայքարի մեջ է, միաժամանակ գտնվելով վերևներից ու կողքից հրահրվող ատելության, ուրացման ու մերժման այլանդակ քարոզչության տակ: Հիմա նրանք ենթարկվում են բարոյական ու սոցիալական բռնության, ու դժվար չէ կանխատեսել, թե ինչով կավարտվի էս ամենը, եթե ՀՀ-ում շարունակի իշխել ազգադավ ու հայրենավաճառ վարչախումբը: Բավական դժվար է, բայց հավատում եմ, որ արցախցիները չեն կորցնի իրենց անկոտրում ոգին ու արժանապատվությունը, որոնց մասին դեռ երեկ առասպելներ էին պատմում ամենուր,- և կարելվույն չափ կօժանդակեն, որ Հայաստանում այլևս իշխելու հնար չունենան երկրակործան արկածախնդիրները:

Քանի դեռ Հայաստանը ազատագրված չէ ներքին զավթիչներից ու կամակատար ավարառուներից, Արցախը կմնա լոկ կարոտ, իսկ Հայոց երկիրը կվերածվի, լավագույն դեպքում, «մոդեռն» քարվանսարայի:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5079

Մեկնաբանություններ