ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Դա ընդամենը 35 տարի առաջ էր

Դա ընդամենը 35 տարի առաջ էր
10.08.2026 | 19:01


Ընդամենը 35 տարի առաջ մենք էն մարդիկ էինք, ովքեր մի կտոր հացը կիսում էին հարևանի հետ, որովհետև կուլ չէր գնում, երբ գիտեինք, որ հարևանությամբ սոված մարդ կա: Մենք էն մարդիկ էինք, ովքեր նույնիսկ վառարանի ջերմությունը փորձում էին բաշխել հնարավորինս շատ մարդկանց, ովքեր ճրագի լույսով փորձում էին լուսավորել հնարավորինս շատ մարդկանց մթությունը: Մենք էն մարդիկ էինք, ովքեր անկեղծորեն ուրախանում էին մեզանից յուրաքանչյուրի հաջողությամբ և անկեղծ ցավ ապրում մեզանից յուրաքանչյուրի կորստով: Մենք էն մարդիկ էինք, ովքեր սիրում ու հարգում էին իրար, ովքեր իրար չէին նախանձում, իրար բարին էին կամենում, անտարբեր չէին իրար նկատմամբ: Էն ժամանակ էլ կային վատ մարդիկ, բայց հիմնականում մենք էդ մարդիկ էինք, մեր նկարագիրը դա էր:

Դա մոտավորապես 35 տարի առաջ էր, ընդամենը 35 տարի առաջ: Իսկ թե ինչու ենք մենք հիմա վերածվել էն մարդկանց, ում վերածվել ենք, լրիվ այլ թեմա է: Հիմա այլ է ընդհանուր նկարագիրը: Ես դրվագ առ դրվագ կարող եմ հիշել և այդ փոխակերպման բացատրությունը գտնել, բայց դա գրառման նյութ չի: Գուցե այդ մասին գրքեր գրողներ կլինեն, գուցե ֆիլմեր նկարողներ կլինեն, գուցե պատմաբանների ուշադրությանը կարժանանա դա մի օր: Ես ընդամենը հիշողության թարմացում արեցի:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 6429

Մեկնաբանություններ