ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Նորից եմ սկսելու «օրդ բարի, զավակս» խոսքերով

Նորից եմ սկսելու «օրդ բարի, զավակս» խոսքերով
01.04.2023 | 21:23

Արդեն ավանդույթի, ցավալի ավանդույթի ուժով այս օրը թող նորից սկսվի քեզնով, 19-իդ մեջ հավերժ մնացած, Ապրիլյան քառօրյայում նահատակված իմ հերոս բալա, իմ անպարտ զինվոր, իմ անուշիկ Վիտյա-Վիկտոր Յուզիխովիչ։
Մինչ այս զազրելի 44-օրյան այս օրն «օրդ բարի, զավակս» խոսքերով սկսելով՝ ես ինձ մխիթարում էի, որ դու կաս, քեզ բան չի պատահել, քանզի Արցախ ես պահել, Արցախ պահելով՝ ՀԱՅՐԵՆԻՔ ես պահել։
Թրքաբարոների կամոք ու մեր անբացատրելի թողտվությամբ, ավաղ, Արցախիս չնչին մասն է մնացել ու դու, որ ինձ համար 2016-ին նահատակված 104-ից մեկն էիր սոսկ, ԵՐԿԻՐ ծախած ոճրագործների դավադրության արդյունքում արդեն 5000-ից ավելի զոհերից մեկն ես դարձել արդեն։
Սարսափելի է։ Անմարդկային է։ Աններելի է․․․
Եվ ասուհանդերձ ես հավատում եմ, որ ոճրագործ նեռին ու նրա դավադիր ոհմակին պատժելուց, Արցախը հետ բերելուց հետո ես նորից այսօրը սկսելու եմ «օրդ բարի, զավակս» խոսքերով։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 12952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ