Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Բարեգութ լինենք երեխաների հանդեպ

Բարեգութ լինենք երեխաների հանդեպ
01.06.2025 | 20:50

Ծաղր է երեխաների պաշտպանության օր նշելը:

Մարդկության դաժան մի հատվածը, որ երեխաներ է սպանում կամ «բարեգթորեն» ոչ թե սպանում է, այլ քաղցած ու վտանգների մեջ է պահում նրանց, հեռու է զուտ մարդկային զգացմունքներից և ծնողական բնազդից:

Ես առաջարկում եմ դրանց երեխաներին պարզապես, որպես ականատես՝ տանել այն երկրները, որտեղ իրենց հասակակիցները դաժանորեն սպանվում են պատերազմական գործողություններից, մեռնում են քաղցից ու հիվանդություններից, տառապում են բռնագաղթի ճանապարհներնին:

Գուցե այդ երեխաները, տեսնելով իրենց հայրերի ու պապերի դաժանությունները, իրենք հեռանան իրենց դաժան ծնողների աշխարհակործան կլաններից:

Գուցե միամիտ են իմ մտորումները, բայց ուզում եմ հավատալ, որ մի օր այդ մարդակեր հրեշների զավակները կամաչեն իրենց ծնողների չար գործերից ու չեն կրկնի, չեն շարունակի իրենց պապերի ու հայրերի սև գործը:

Այո՛, Ծաղր է երեխաների պաշտպանության օր նշելը:

Իսկ կլոր տարին անգթորեն նրանց քաղցած, հիվանդ, վտանգների մեջ են պահում, հաճախ էլ սպանում են՝ այդ մեկ օրը պաշտպանված երեխաներին:

Սիրելի՛ երեխաներ ամբողջ աշխարհի և իմ Հայոց երկրի, խաղաղություն եմ մաղթում ձեր մանկությանը:

Դուք էլ, մեծանալով, խաղաղություն ապահովե՛ք աշխարհի երեխաներին:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 23889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ