Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Շնորհակալություն նեղությունների համար

Շնորհակալություն նեղությունների համար
11.01.2026 | 21:59
Հունվարի 12
Պետք է ասես. «Շնորհակալ եմ Քեզ» ամեն ինչի համար, մինչև անգամ ծանր նեղությունների ու մտահոգությունների դեպքում:
ՈՒրախությունը քո ողջ էությամբ Իմ հանդեպ ունեցած շնորհակալության արտահայտությունն է:
ՈՒրախացի՛ր, ցնծա՛:
Հայրը սիրում է իր զավակներին երջանիկ տեսնել:
Ես քեզ շատ բաներ կսովորեցնեմ, հաղորդիր այդ ամենն ուրիշներին: Ամեն մի ճշմարտություն ինքնին թանկարժեք քար է:
Հոգու աղքատությունն ապրող քո խեղճ բարեկամը ուրախությամբ կընդունի այն, ուրեմն տուր մեկ հատ սրան, մեկ հատ` նրան:
Իմ կողմից տրված յուրաքանչյուր ճշմարտության համար որոնիր ու գտիր սրտի՛ բնակարան:
Ես քեզ բազմաթիվ նոր ճշմարտություններ կհայտնեմ:
Գործածի՛ր այն ամենը, որ տալիս եմ քեզ:
Օգնի՛ր ուրիշներին:
Մեծապես ցանկանում եմ ճանապարհ գտնել` մոտենալու համար յուրաքանչյուր մեկի սրտին ու կյանքին, որպեսզի ամեն մեկը հույսով ու մեծ ակնկալիքով աղաղակի. «Ամե՛ն. արի՜, Տե’ր Հիսուս»:
Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ