Հայաստանին ամերիկյան ներդրումներ խոստանալը կարող է բլեֆ լինել՝ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը։ «Գումարների տարօրինակ չափեր են նշվում, հարց է՝ ո՞վ է վճարելու իրականում։ Բազմիցս է պատահել, երբ Թրամփի հայտարարություններն արվել են զուտ տպավորություն գործելու համար։ Այս հայտարարությունը կարող է ուղղված լինել էներգետիկ ընկերությունների բաժնետոմսերի աճին, և դա նրանց բավարար է։ Այդ ներդրումները չեն լինելու»,- շեշտել է փորձագետը։               
 

Տիեզերքում մոռացվածը

Տիեզերքում մոռացվածը
10.02.2026 | 12:56

Մինչ օրս անհասկանալի է՝ ինչու՞ ոչ ոք դեռ ֆիլմ չի նկարահանել ԽՍՀՄ վերջին քաղաքացու, Միության և Ռուսաստանի առաջին կրկնակի հերոսի (Խորհրդային Միության հերոսի թիվ 11595 աստղ և Ռուսաստանի Դաշնության հերոսի թիվ 1 աստղ)՝ այն տիեզերագնացի մասին, ում մոռացել էին տիեզերքում։

Այս մարդն ակամա դարձավ ԽՍՀՄ վերջին քաղաքացին։ Քանի դեռ նա տիեզերքում էր, նրա երկիրը փլուզվեց... Նա հարկադրաբար սահմանեց տիեզերքում մնալու համաշխարհային ռեկորդ։

Նրան երկիր վերադարձնելու հնարավորություն չկար։ Նրան պարզապես մերժեցին վերադարձնել երկիր։

Ասացին՝ այն երկիրը, որը քեզ ուղարկել էր տիեզերք, այլևս գոյություն չունի։

Քանի դեռ Մոսկվայում հեղաշրջում էր ընթանում, «ՄԻՐ» կայանը շարունակում էր պտտվել Երկրի շուրջը։

Կայանը դարձավ նրա տունը և ԽՍՀՄ վերջին կտորը։ Չորս ամիս էր, ինչ ԽՍՀՄ-ը նրան տիեզերք էր ուղարկել խորհրդային Բայկոնուրից։ Նրա առաքելությունը նախատեսված էր հինգ ամսվա համար։

Ավելիի համար նրան չէին նախապատրաստել։

Երկրի փլուզումը հսկայական հարված հասցրեց տիեզերական ոլորտին։ Սերգեյին ասացին, որ նրան վերադարձնելու համար երկիրը փող չունի։ Թռիչքների կառավարման կենտրոնը խնդրեց նրան մնալ ուղեծրում որքան հնարավոր է երկար։

Ցանկության դեպքում Սերգեյը կարող էր լքել «ՄԻՐ» կայանը ցանկացած պահի։ Կայանում կար փրկարարական պարկուճ։ Բայց դա կհանգեցներ հենց կայանի կործանմանը։

Սերգեյն իր դիրքը չլքեց։ Նրա առաքելությունը տևեց կրկնակի երկար՝ 311 օր։

Նախատեսված չորս թռիչքների փոխարեն դեպի «ՄԻՐ» կայան ուղարկվեց ընդամենը երկուսը։ ՈՒղարկված երկու առաքելություններից և ոչ մեկը չկարողացան համալրել բորտինժեներով։

Ռուսաստանում սկսվեց հիպերինֆլյացիա։ Կառավարությունը վաճառում էր ամեն ինչ, ինչ կարող էր, այդ թվում նաև տեղեր «ՄԻՐ» կայանում։ Ճապոնիան տեղ գնեց 12 միլիոն դոլարով, Ավստրիան՝ 7 միլիոնով։

ՈՒզում էին վաճառել նաև կայանը, քանի դեռ այն աշխատանքային վիճակում էր։ Անձնակազմի բոլոր անդամները վերադարձան տուն, բացի Սերգեյ Կրիկալյովից։ Նրան կարողացան փոխարինել միայն այն ժամանակ, երբ Գերմանիան 24 միլիոն դոլարով գնեց նրա տեղն իր բորտինժեների համար։

Սերգեյ Կրիկալյովը տուն վերադարձավ 1992 թվականի մարտի 25-ին։ Վայրէջքից հետո պարկուճից դուրս եկավ մի մարդ՝ սկաֆանդրի վրա ԽՍՀՄ (СССР) տառերով։ Ձեռքում նա բռնել էր Խորհրդային Միության դրոշը։

Զեկույցներում գրեցին՝ նրա տեսքը հյուծված էր, մաշկը՝ գունատ, ալրանման։ Վիճակը ցանկալիից հեռու էր։ Չորս հոգի օգնեցին նրան իջնել գետնին։

Այն վայրը, որտեղ նա վայրէջք կատարեց՝ Արկալիկի արվարձանը, դադարել էր լինել խորհրդային տարածք և դարձել էր Ղազախստան։ Նրա հարազատ քաղաք Լենինգրադը դարձել էր Սանկտ Պետերբուրգ։ Տիեզերագնացի նրա խորհրդային մեծ աշխատավարձով (600 ռուբլի) այժմ կարելի էր գնել ընդամենը մեկ կիլոգրամ երշիկ։

Որոշ ժամանակ անց նա կդառնա առաջին ռուս տիեզերագնացը, ով կթռչի ՆԱՍԱ-ի շաթլով։

Եվս երկու տարի անց նա կլինի առաջինը Միջազգային տիեզերական կայանում (ՄՏԿ)։

«Почему я этого не знал?» ՖԲ հանրակրթական էջից

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ

քաշն է