ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Անլուրջ մարդկանցով լուրջ ու մեծ գործերին մասնակից չես դառնա

Անլուրջ մարդկանցով լուրջ ու մեծ գործերին մասնակից չես դառնա
15.03.2026 | 13:03

Հասարակություն կոչեցյալը, որևէ արժեք օբյեկտիվորեն գնահատելու համար, առնվազն պետք է ունենա համարժեք արժեքային մակարդակ։

Եթե դա չեղավ, նույն անարժեք փսևդոհասարակությունը աստիճանաբար կզրկվի նաև դեռևս մնացած արժեքների մնացորդներից ևս։

Այն արժեքներին, որոնց մենք թյուրիմացաբար հավակնում ենք, հիմնականում կենսաբանական կյանքով ապրող մի բուռ մարդկանցով հնարավոր չէ հասնել։

Պետք է հասկանալ, որ նման անիրագործելի ձգտումը հզոր խորհրդային կյանքից մնացած իներցիոն երևույթ է, որը կարող է իրականություն դառնալ միայն լուրջ ու մեծ գործերի մասնակցելով։

Եվ նաև պետք է հասկանալ, որ անլուրջ մարդկանցով նման բան անելը պարզապես անհնարին է։

Կյանքն այնպիսի բան է, որ ամեն մեկին գլորում ու տանում է իր իսկական տեղը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7016

Մեկնաբանություններ