ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իրականում ինչ է թաքնված «բարի» ու «հոգատար» մարդու դիմակի տակ

Իրականում ինչ է թաքնված «բարի» ու «հոգատար» մարդու դիմակի տակ
22.03.2026 | 20:38

Այսօր բոլորի աչքի առաջ ականատես եղանք ստախոսության, մանիպուլյացիայի, էժան «կռուտիտի» հերթական դասական դրսևորմանը։ Նիկոլ Փաշինյանը դարձյալ ցույց տվեց, թե իրականում ինչ է թաքնված ամբողջ օրը «եղբայր ջան», «հայրիկ ջան» ասող «բարի ու հոգատար» մարդու դիմակի տակ, ինչ ագրեսիվ ու անզուսպ է նա այն դեպքում, երբ իր քիմքին տհաճ թեզեր ու արտահայտություններ է լսում։

Էդ պահին նա միանգամից դառնում է անադեկվատ, անկառավարելի, հոխորտացող մի կերպար, ով չի էլ հասկանում իր ասածի, քայլերի, գործողությունների հետևանքները, ավելին, անգամ չի էլ «հիշում», թե ինչ է ասել րոպեներ առաջ ու չքմեղացած դեմքով ասում, թե՝ «ո՞նց, ես տենց բան եմ ասե՞լ»։

Հիշյալ կերպարի գերագույն ֆենոմեններից մեկը կայանում է նրանում, որ ցանկացած լարված պահի, երբ հասկանում է, որ իր քայլն ունի լայն արձագանք, ու հանրային պարսավանքի է ենթարկվում և հնարավոր է «ձնագնդի էֆեկտ» ստանա, միանգամից կանխում է՝ հրապարակավ ներողություն խնդրելով։

Կարճ ասած՝ մարդն ինչքան ուզում է խաղարկել հայի, մարդասերի, ժողովրդավարի, առավել ևս, «վարչապետի» պարտիան, միևնույնն է, տակից «сбой» է տալիս, և նա վերադառնում է «заводской настройка»-ների ռեժիմի։

Արցախցի հերոսի աղջկա, մանկահասակ երեխայի մոր նկատմամբ այսօրվա վերաբերմունքը բնավ էլ պատահականություն չէ, առավել ևս, լեզվի սայթաքում կամ էմոցիոնալ պոռթկում։ Այն ունի շատ խորը, ստվերային արմատներ և գալիս է դեռ 90-ականներից, երբ նա թերթոններում «օդից կախված» հոդվածներ էր գրում։

Հ.Գ. Թե բա՝ պահքի մեջ եմ. դրան ասեք, որ պահք պահելը մենակ ծամելու մեջ սահմանափակումներ անելը չի, պիտի հոգիդ էլ մաքրես, եթե, իհարկե, ունես:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4197

Մեկնաբանություններ