ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պետությունը ոչ թե վերացնում է սպառնալիքի աղբյուրը, այլ ադապտացվում է դրան

Պետությունը ոչ թե վերացնում է սպառնալիքի աղբյուրը, այլ ադապտացվում է դրան
27.03.2026 | 13:00

Վրաստան-Հայաստան գազամուղի 5,5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխումը ներկայացնել որպես «տեխնիկական ճշգրտում»՝ նշանակում է գիտակցաբար նվազեցնել խնդրի իրական խորությունը։ Իրականում սա երկար տարիներ կուտակված, բայց համակարգային մակարդակում չլուծված ռիսկերի դրսևորում է։

Խնդրի ակունքները գալիս են 1990-ականներից, երբ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային այս բարդ հանգույցը վերածվեց ականապատված գոտու։ Այդ ժամանակից ի վեր գազատարի մի հատված փաստացի դուրս է մնացել լիարժեք շահագործման ռեժիմից․ անհնար է ոչ միայն դրա կայուն տեխնիկական սպասարկումը, այլև մշտական վերահսկողությունը:

Այժմ առաջարկվում է կառուցել շուրջ 5548 մետր երկարությամբ նոր հատված՝ վտանգավոր գոտին շրջանցելու համար։ Վրաստանը կառուցում է իր հատվածը, Հայաստանը՝ իր։

Խոսքը մեր էներգետիկ համակարգի ողնաշարի մասին է։ Հայաստանը տարեկան շուրջ 2,3 մլրդ խմ բնական գազ է ստանում Վրաստանի տարածքով՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» երթուղով, որը միանում է «Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ» գազատարին։ Եվ հենց այս միացման հանգույցում է ձևավորվում այն խոցելիությունը, որը այսօր ստիպում է վերակառուցել լոգիստիկան:

Սահմանազատման գործընթացը այս պատկերը ոչ թե պարզեցրել է, այլ՝ սրել։ Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում, իսկ առանձին հատվածներ փաստացի անցել են հակառակորդի ուղիղ հասանելիության տիրույթ։

Ուշագրավ է նաև, որ նախաձեռնությունը գալիս է Երևանից։ Ստացվում է՝ պետությունը ոչ թե վերացնում է սպառնալիքի աղբյուրը, այլ ադապտացվում է դրան։ Սա արդեն քաղաքական ընտրություն է՝ ռիսկի կառավարում (ժամանակավոր), այ ոչ թե դրա չեզոքացում։

Մի տեսակ չի տեղավորվում խաղաղության հաստատման մասին բանեցվող հռետորական գծի մեջ:

Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 4249

Մեկնաբանություններ