ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աղոթարան

Աղոթարան
22.04.2026 | 22:00

Տեր, աչքերս բարձրացնում եմ Քեզ,

Քանզի գիտեմ՝

բժշկությունը երկնքից է իջնում։

Տե՛ր, բժշկի՛ր ինձ, և ես կապրեմ,

Փրկի՛ր ինձ, և ես կգովերգեմ Քո անունը հավիտյան։

Բժշկիր ինձ հոգով, մարմնով և մտքով։

Ամբողջ էությամբ փառաբանում եմ Քո սուրբ անունը։

Ամեն։

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 4754

Մեկնաբանություններ