ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Սովորական միտքը, ճիշտ կիրառելու դեպքում, կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան՝ քարոզները

Սովորական միտքը, ճիշտ կիրառելու դեպքում, կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան՝ քարոզները
28.04.2026 | 16:07

Փոքրիկ ակնարկ այն մասին, թե ինչպես է միտքը դառնում զենք

Ակնհայտ է, որ «»քաղաքացու օրվա,, խորոված-փարթիից շատերն են հիասթափված մնացել, որովհետև պարզվեց, որ խորովածը ոչ թե ձրի է, այլ վաճառվում է, այն էլ՝ բավական թանկ գներով: Սակայն գրառումն այլ բանի մասին է:

Երբ այդ փարթիի նախօրեին բոլորը խոսում էին այն մասին, որ դիտավորյալ է այդ օրն ընտրվել, որ թիրախը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ստվերելն է, որ քաղաքացուն դեգրադացնելու, արժեքազրկելու հերթական դրվագն է դա և այլն (ինչն, իհարկե, ճիշտ է) մի խելացի մարդ գնաց այլ ուղղությամբ: Լավ ճանաչելով սրանց և այն հասարակությանը, որը բանի տեղ չի դնելու բարոյախրատական ակնարկներն ու անպայման գնալու է խորոված ուտելու, այդ մարդը դաշտ նետեց մի միտք, ըստ որի, նախընտրական շրջանում մարդկանց փողոցում խորոված բաժանելն ի՞նչ է, եթե ոչ ընտրակաշառք: Դա արվեց ոչ բացահայտ, միտքը նետվեց դաշտ, որը վերցրեցին այլ խելացի մարդիկ, և կարճ ժամանակահատվածում, ի թիվս բարոյախրատական ճառերի, նաև սկսեց շրջանառվել խորովածը որպես ընտրակաշառք դիտարկելու թեզը:

Ցիլոյավորը խայծը կուլ տվեց, արդյունքում եղավ այն, որ բազմաթիվ քաղաքացիներ առան խորովածի հոտը, բայց չճաշակեցին այն: Ավելորդ է բացատրել, թե ինչ է նշանակում նման քաղաքացիների քթի տակ խորոված անելն ու նրանց սոված թողնելը: Եվ եթե այդ քաղաքացիները ցիլոյավորին պատրաստ էին ներել ամեն ինչ, ապա այդ դրվագը չեն ներելու:

Սա մի փոքրիկ օրինակ է, թե ինչպես սովորական միտքը, ճիշտ կիրառելու դեպքում, կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ, քան այն քարոզները, որոնց վրա շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում: Մեր երկրում շատ քիչ են միտք գեներացնող մարդիկ, նրանք, որպես կանոն, այնքան խելացի են, որ գիտակցաբար ստվերում են մնում, սակայն որոշ դեպքերում հաջողվում է օրակարգի վրա ազդեցություն ունենալ: Հարգանքներս իրենց:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 7252

Մեկնաբանություններ