ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Տարեգրություն

Տարեգրություն
13.06.2026 | 11:16

1

Շատ մահեր տեսա,

շատ թշնամանք ու պատերազմներ:

Մեղքի խորխորատներ տեսա երկարուձիգ:

Անսանձ ատելություն, անչափ կսկիծ տեսա:

Շատ ուրացում եղավ աչքիս առաջ -

յուրայինների ու բարեկամաց մեջ,

և անպատմելի դավաճանություն:-

Կյանք չէ, այլ վերապրում ճգնավորի:

Ու թե սպասվում է ահեղ դատաստան,

թող այն ահեղ լինի կրկնապատիկ:

2

Շատ նվիրում տեսա, անձնազոհություն,

հավատ ու սեր տեսա, երգ ու բերկրանք,-

փթթուն եզերքներում բյուր ծնունդներ եղան

բարեբաստիկ կամքով ու վերընծա,-

բայց միշտ չարյաց զորքը տապ էր արել մոտիկ -

պատրաստ նոր ջարդերի ու հրկիզման:

3

Ժամանակներն անվերջ փոխեցին երես ու ձայն՝

իրենց ձեռնասուն հորձանքի տակ,

փոխեցին կոչում, վկայագիր - հազար ու մի կերպ,-

Մայր, միայն դու նույն ինքնությամբ

արևի նման փայլեցիր միշտ,

և դու՛, Քույր աստղոտ, շողանքով քո

շաղկապեցիր ինձ սիրո լեռան -

անցյալից մինչև նոր երկինքներ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1611

Մեկնաբանություններ