ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կատարելով դատարանի վճռի պահանջը

Կատարելով դատարանի վճռի պահանջը
23.10.2026 | 14:53

Կատարելով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/31912/02/19 գործով 24.06.2026թ. վճռի պահանջը, «Տեսակետ» ՍՊԸ-ն ներողություն է խնդրում Հայկ Զարեհի Սարգսյանից «Իրատես» թերթում և «Իրատես» լրատվական կայքում 2019 թ․ սեպտեմբերի 6-ին հրապարակված «Իմ քայլում» հարց լուծողները» վերնագրով հոդվածի համար։
«Իմ քայլում» հարց լուծողները» վերնագրով հոդվածում տեղ գտած «Աննայի մասնակցությամբ օրերս անցկացված նիստում մի ուշագրավ դրվագ է եղել «Նիկոլի շիշ բռնող» արտահայտությունից զայրացող ու մամուլին դատի տվող Հայկ Սարգսյանը, երբ Ամուլսարի շահագործմանը դեմ է խոսել, Աննա Հակոբյանը նրան կրկին իր կարգավիճակն է հիշեցրել. «Դու ընդամենը Նիկոլի շիշը բռնողն ես եղել» արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը։
«Տեսակետ» ՍՊԸ
Դիտվել է՝ 3151

Մեկնաբանություններ