ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պետական-ազգային դավաճանության մասին

Պետական-ազգային դավաճանության մասին
24.10.2026 | 15:32

Դավաճանությունը պարտադիր չէ, որ արտահայտվի գաղտնի գործարքով կամ հակառակորդի հետ նախապես ձեռք բերված համաձայնությամբ։ Այն կարող է դրսևորվել նաև հանուն սեփական իշխանության պահպանման ազգային շահը գիտակցաբար ստորադասելու գնով:
Դավաճանության բարոյական ընկալումը միշտ չէ, որ սկսվում է փաստաթղթից։ Երբեմն այն սկսվում է վստահության կործանումից, խոսքերի ու գործողությունների հակասությունից և այն զգացումից, որ քեզ պաշտպանելու պարտավորություն ստանձնածը քեզ մենակ է թողել ճակատագրական պահին։
Մարդը կարող է տեսնել իրար հաջորդող իրադարձությունները, համադրել պաշտոնական հայտարարություններն իրական հետևանքների հետ և հանգել այն համոզման, որ տեղի ունեցածը սովորական սխալների շղթա չէր։
Արցախցու նման համոզմունքը չի կարելի անտեսել կամ մերժել միայն այն պատճառով, որ նա դեռ չունի գաղտնի բանակցությունների արձանագրություն կամ հրամանի պատճեն:

Սենոր Հասրաթյան
Դիտվել է՝ 2612

Մեկնաբանություններ