ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ՆԳ նախարարը հանցագործության մասի՞ն է բարձրաձայնում

  ՆԳ նախարարը հանցագործության մասի՞ն է բարձրաձայնում
27.10.2026 | 12:28
Ըստ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ «Նախկինում տրամադրված կենսաչափական անձնագրերը չեն սպասարկվել օտարերկրյա պետությունների սահմանային անցակետերի «e-gate» ավտոմատացված համակարգերով, քանի որ չի իրականացվել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով տեղեկատվության փոխանակման գործընթացը, որն անհրաժեշտ է այլ երկրներում անձնագրի տվյալների իսկությունը ստուգելու համար: Մեր քաղաքացիները տարիներ շարունակ 25 000 դրամ վճարել են այնպիսի փաստաթղթի համար, որը հավասարազոր է այսօրվա վճարվող 1000 դրամանոց կապույտ անձնագրին»։
Փաստորեն, տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներին 25 000-ական դրամով տրամադրվել են անձնագրեր, որոնք, ըստ էության, իրենց նպատակին չեն ծառայել և մեծ հաշվով ունեցել են «առոչինչ» կարգավիճակ: Պատկերացնո՞ւմ եք, թե ընդհանուր առմամբ ինչպիսի հսկայական գումարի մասին է խոսքը:
Եվ դրա համար որևէ մեկը պատասխանատու չէ, չկա անգամ հարուցված քրեական գործ:
Ավելին՝ այդ մասին բարձրաձայնում է հենց ՆԳ նախարարը, ում խոսքերը, սակայն, սովորաբար անհետևանք են մնում:
Կարծում եմ՝ ցանկացած նորմալ պետությունում նման «խոստովանությունից» անմիջապես հետո գոնե կհրապարակվեր մեղավոր անձանց շրջանակը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 4242

Մեկնաբանություններ