«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Վահագնալեքսանյանական կեղծիքը՝ Հ1-ի եթերից

Վահագնալեքսանյանական կեղծիքը՝ Հ1-ի եթերից
08.11.2026 | 11:21

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը հերթական կեղծիքն է տարածել Հանրային հեռուստաընկերության եթերում՝ պնդելով, թե իբր Անդրանիկ Թևանյանի նկատմամբ լրտեսության մեղադրանք է առաջադրված, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Վահագն Ալեքսանյանը փորձում է սուտ տեղեկություններ տարածել Անդրանիկ Թևանյանի մասին, սակայն այդպես էլ հնարավոր չի լինում այդ սուտը որպես ճշմարտություն հրամցնել հանրությանը։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ի սկզբանե հարուցված շինծու քրեական հետապնդման շրջանակներում ներկայացված մեղադրանքից, ըստ էության, ոչինչ չի մնացել։
Չկա՛ 622 000 դոլարի թեման, չկա՛ օտարերկրյա հատուկ ծառայությունն ու հավաքագրումը, չկա՛ լրտեսությունը։ Պաշտպանները նշում են, որ պետական գաղտնիքի առկայության մասին որևէ ապացույց գոյություն չունի, ուր մնաց թե խոսք գնար ինչ-որ փոխանցման մասին։ Անդրանիկ Թևանյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ քրեական վարույթը՝ կարճվի։

Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.
Վահագն Ալեքսանյանն ինչպես անտաղանդ աթոռ նետող է, այնպես էլ անտաղանդ կեղծիք տարածող։ Այս անգամ էլ չստացվեց հանրությանը մոլորեցնել։
Դիտվել է՝ 2793

Մեկնաբանություններ