Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ

Մխիթարյանը վերադարձավ խաղադաշտ
29.11.2019 | 13:09

Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Իստամբուլ Բաշակշեհիրին» և հաղթեց 3-0 հաշվով։ Գոլերը խփեցին Ժորդան Վերետուն, Ջասթին Կլյուվերտը և Էդին Ջեկոն։ Հայ երկրպագուների համար հանդիպման գլխավոր իրադարձությունը Հենրիխ Մխիթարյանի վերադարձն էր։ Միկին 72-րդ րոպեին փոխարինեց Ջեկոյին: Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակում է 8 միավոր։

Դիտվել է՝ 3102

Մեկնաբանություններ