ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Հունիսի կեսերին Ֆրանսիայում կվերսկսվի ֆուտբոլի մրցաշրջանը

Հունիսի կեսերին Ֆրանսիայում կվերսկսվի ֆուտբոլի մրցաշրջանը
26.04.2020 | 16:32

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով կասեցված ֆուտբոլի մրցաշրջանը Ֆրանսիայում կարող է վերսկսվել: Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրեի խոսքերով, Ֆրանսիայի գավաթի եզրափակիչը կարող է կայանալ հունիսի 13-ին կամ 20-ին, իսկ 3 օր անց՝ Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը:


«Առաջնության վերսկսման ամսաթիվը դեռ որոշված չէ, բայց մենք կարող ենք մի փոքր փոխել օրացույցը՝ սկզբում գավաթային եզրափակիչներն անցկացնելու համար: Առաջնությունը վերսկսելու բանակցությունները կառավարության հետ շարունակվում են: Բայց ակումբները վճռական են տրամադրված մրցաշրջանը ավարտին հասցնելու համար: Սա մեզ համար առաջնային է», – ասել է Լե Գրեինը:

Դիտվել է՝ 5183

Մեկնաբանություններ