Ճիշտ հարցադրումը, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալը՝
այս պատերազմը լուծե՞ց այն հիմնական նպատակը, որի համար սկսվել է:
Նման հարցադրման դեպքում, միանշանակ, հստակ երևում է և՛ հաղթողը, և՛ պարտվողը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի այս պատերազմը լուծում է մեկ առանցքային խնդիր՝ չեզոքացնել ԱՄՆ-ի հիմնական մրցակցին՝ Եվրամիությանը:
Ինչի՞ շնորհիվ է ԵՄ-ը դարձել ԱՄՆ-ին մրցակից: Երկու բանի.
ա) էժան էներգակիրների և
բ) քիչ ծախսատար անվտանգային երաշխիք ունենալու (ՆԱՏՕ) շնորհիվ:
Երբ հարցը այսպես ենք դնում, այո, ԱՄՆ-ը հաղթող կողմն է, իսկ ԵՄ-ը՝ պարտվող:
Իրանի դեմ այս պատերազմն իր բնույթով օժանդակություն է Ռուսաստանին, յուրահատուկ երկրորդ ճակատ, որը 4 տարի է՝ անհավասար պատերազմ է մղում թվով 64 պետության դեմ ուկրաինական թատերաբեմում:
ՈՒ սա Թրամփի քմահաճույքը չէ, այլ ԱՄՆ պետության ծրագիրն է: ԵՄ-ին որպես մրցակից ոչնչացնելու ծրագիրը:
(Հիշեք Բայդենի անվտանգության հարցերով խորհդական Սալիվանի գիշերային այցը Մոսկվա, ուկրաինական պատերազմի նախօրյակին):
Թրամփը պարզապես պոկել է դիմակները, գործում է առանց սեթևեթանքների:
Հիշեք՝ երկու միջուկային գերտերությունները միմյանց կապված են հակադրությունների պայքարի և միասնության դիալեկտիկական օրենքի կապով...
Իսկ ինչո՞վ կավարտվի երկշաբաթյա բանակցությունը․ կպայմանավորվեն, որ Իրանի նախագահը հրաժարական է տալիս, տեղի կունենան ընտրություններ, Մեջլիսի խոսնակը, որը Վենսի հետ բանակցում է, կդառնա նախագահ...
Իսկ նորընտիր Ռահբարը, որը կոմայի մեջ գտնվում է հոգևոր կենտրոն Կում քաղաքում, կոմայից շատ երկար ժամանակ դուրս չի գա...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ