ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ Հայաստանին ներքաշելու ողջ սև գործը ԱՄՆ-ը և ԵՄ-ը դնելու են Փաշինյանի ուսերին

Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ Հայաստանին ներքաշելու ողջ սև գործը ԱՄՆ-ը և ԵՄ-ը դնելու են Փաշինյանի ուսերին
28.02.2026 | 14:15

ԱՄՆ-ի նպատակը Ռուսաստանը ոչնչացնելն է՝ որպես պետություն: Սակայն այդ գործում ԱՄՆ-ի ուղիղ ներգրավման դեպքում Ռուսաստանը գործի է դնում միջուկային զսպման մեխանիզմը, ինչը սպառնալիք է ԱՄՆ-ի համար։

Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի օլիգարխիան իշխանության բերեց Թրամփին, որի նպատակն է ԱՄՆ-ին դուրս բերել ուկրաինական կոնֆլիկտից և Ռուսաստանի դեմ պատերազմում առաջին պլան մղել իր վասալ Եվրոպային։

Ավելին, Թրամփը նախապատրաստում է պատերազմ Ռուսաստանի և Եվրոպայի միջև, որը կտրուկ կնվազեցնի ռիսկերը օվկիանոսի մյուս կողմում գտնվող ՍՄՆ-ի համար, կթուլացնի միաժամանակ և՛ Եվրոպային, և՛ Ռուսաստանին։

ԱՄՆ-ի կողմից նախապատրաստվող Ռուսաստան-Եվրոպա պատերազմում Հայաստանի նման երկրների համար նախատեսված է առաջնագծում կռվելու դերը՝ որպես «թնդանոթի միս»։ Հենց այդ պատճառով են Հայաստանը տանում ԵՄ։

Իրականում Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի բաժանման լուրը քողարկեց մեկ այլ կարևոր իրադարձություն՝ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան, որի ընթացքում ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր։

Ուշագրավն այն է, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի ամենառուսատյաց երկներից մեկն է, եթե ոչ՝ ամենառուսատյացը։ Եվ ԱՄՆ-ի կողմից նախապատրաստվող ապագա Ռուսաստան-Եվրոպա պատերազմում Լեհաստանը առաջնագծում կռվող պետություններից է լինելու։ Այդ դեպքում, իրենց կարծիքով, ինչու՞ պետք է առաջնագծում զոհվեն լեհերը, եթե դա կարող են լինել հայերը։

Հենց այդ պատճառով են Փաշինյանին նման շուքով ընդունում Եվրոպայում, այդ պատճառով է, որ Լեհաստանի վարչապետ Տուսկը հաճոյանում է Փաշինյանին։

Փաշինյանին «փշի-փշի» են անում, ցույց են տալիս, որ նա իբր իրենցից մեկն է, և ներքաշում են մի գործընթացի մեջ, որից ելք նա չի ունենալու։

Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ Հայաստանին ներքաշելու ողջ սև գործը ԱՄՆ-ը և ԵՄ-ը դնելու են Փաշինյանի ուսերին։ ՔՊ-ից ոչ մեկն այդ դերը ստանձնել չի ուզում։ Նույնիսկ Աննա Հակոբյանն է հեռանում նրանից՝ իր ապագա քայլերի համար պատասխանատվություն չկրելու նպատակով։

Առաջիկայում Հայաատանում սպասվում են հակառուսական կտրուկ գոդծընթացներ։ Երկու օր առաջ Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետից արդեն իսկ հեռացվել են ռուս սահմանապահները։

Եվ երբ Փաշինյանը կավարտի իր սև գործը, նա այլևս կդադարի որևէ արժեք ներկայացնել Արևմուտքի համար, և Հայաստանի փլատակների վրա, որպես փրկիչ, իշխանության կբերվի Արևմուտքի թեկնածուն։

Ռուսաստանը ձգտում է կանխել այդ աղետալի սցենարը և ուժի դիրքերից բանակցում է այդ ողջ գործընթացի միակ կառավարիչ ԱՄՆ-ի հետ։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ