22.04.2023|
20:03
Հայոց ցեղասպանութեան նշանաւոր ուսումնասիրող Վահագն Տատրեանի (1926(1), մայիսի 26 – 2019, Օգոստոսի 7) կեանքն ու գիտական գործունէութիւնն առանց վարանելու կարելի է բնութագրել որպէս իրական առասպել։ Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան բնագաւառում։ Տատրեանը, մասնաւորապէս, Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեանը հաղորդելով նոր որակ՝ հիմնարար հարցադրումներով եւ գիտական նոր տեսութիւնների ու համեմատական ցեղասապանգիտութեան հենքի վրայ այն դարձրեց հասանելի միջազգային գիտական շրջանակներին։