Ո՞Ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դաժանություններն ու տարակուսանքները, ո՞ւմն են աջ ու ձախ տրված հարվածները:
Ձեզ` իմաստուններիդ, այս էլ ասեմ. «Մի՛ ամաչեք խելամուտ լինել իրավունքի մեջ», քանզի լավ չէ աչառու լինել դատաստանի ժամանակ։ Ամբարշտին արդար ասողը պիտի արժանանա ժողովուրդների անեծքին և ատելի պիտի լինի ազգերից։
Ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։ Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապավե՛ն Իմ Աստված, որի վրա եմ դրել իմ հույսը»։
Տե՛ր, սերնդից սերունդ մեր ապավենը եղար։ Դու կայիր, երբ դեռ չէին հաստատվել լեռները, և չէին ստեղծվել երկիրն ու ողջ տիեզերքը, հավիտենությունից մինչև հավիտենություն։
Ռուսաստանում սեպտեմբերին կայանալիք ընտրություններին լիբերալ-ընդդիմադիր «Յաբլոկոն» չի մասնակցի, այդ կուսակցությանը զրկեցին մասնակցելու հնարավորությունից: «Յաբլոկո» կուսակցության ղեկավարի տեղակալ Շլոսբերգին երեկ դատապարտեցին 11 տարվա ազատազրկման...