ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.09.2012 | 00:08

Ով ապրում է Բարձրյալի աջակցությամբ, երկնքում կհանգչի Աստծու հովանու տակ։ Տիրոջը կասի. «Դու ես ինձ ընդունողը, ապավե՛ն Իմ Աստված, որի վրա եմ դրել իմ հույսը»։ Նա ինձ կփրկի որսորդի թակարդից ու խռովեցուցիչ խոսքերից։ Իր ծոցում կպահի քեզ, և դու ապահովություն կունենաս նրա թևերի հովանու տակ։ Նրա ճշմարտությունը որպես զենք քո շուրջը կլինի։ Դու չես վախենա գիշերվա զարհուրանքից և ոչ էլ ցերեկվա սլացող նետից, խավարում շրջող բանից, և կեսօրին դևի գայթակղությունից։
Սաղմոսներ 90.1-6

Դիտվել է՝ 4126

Մեկնաբանություններ