«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Հայկական «Քիրվա»-ն և ադրբեջանական «Քարե երազանքները»

Հայկական «Քիրվա»-ն և ադրբեջանական «Քարե երազանքները»
22.02.2013 | 15:48

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր հայրենիքում հռչակվեց ժողովրդի թշնամի և ենթարկվեց բռնաճնշումների «Քարե երազանքներ» վեպի համար, որտեղ նա անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերին և իր ծննդավայրում` Այլիսում (Ագուլիս) 1919-ին թուրքերի ձեռքով հայերի կոտորածներին: Հայ գրող Լևոն Ջավախյանը, որը բազմաթիվ այլ ստեղծագործությունների հետ մեկտեղ հայտնի է հայերի և ադրբեջանցիների բարեկամության մասին իր «Քիրվա» պատմվածքով, Հայաստանում թեև տոտալ ճնշումների չի ենթարկվել, սակայն նրա դեմ ագրեսիվ հարձակումներ են եղել մեկ-երկու ազգայնական ուղղվածության թերթերի կողմից: Ի դեպ, Լևոն Ջավախյանն իր այդ պատմվածքի համար տարիներ առաջ արժանացել է Հարավային Կովկասում խաղաղության և հանդուրժողականություն տարածելու համար մրցանակի:

«Հայելի» ակումբում Արցախյան պատերազմի ազատամարտիկ, թուրքագետ ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆՆ ու գրող ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆՆ անդրադարձան ադրբեջանցի գրողի ստեղծագործությանն ու նրա դեմ իրականացվող հալածանքներին: Սարգիս Հացպանյանը նշեց, որ այսօր թուրքալեզու հասարակության մեջ Լևոն Ջավախյանի «Քիրվա» պատմվածքն ամենաընթերցվողներից է, նույնիսկ Եվրոպայում ապրող թուրքերն են տարբեր կայքերում այն տեղադրել: Սարգիս Հացպանյանը կարծիք հայտնեց, որ այսօրվա Ադրբեջանում քիչ են իսկակական մտավորականները, որոնք պայքարում են երկու ժողովուրդների միջև հանդուրժողականություն սերմանելու համար, և հիշատակեց իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուին և Սունա Արազին: Թուրքիայի գրողների արհմիության անունից մոտ քսան հոգի փետրվարի 13-ին մամուլի ասուլիս են հրավիրել և հայտարարություն տարածել` պաշտպանելով Այլիսլիին: Սրանից զատ` Թուրքիայում երեք կուսակցություններ են հանդես եկել «Ո՛չ դիկտատոր Ալիևին» հայտարարությամբ` պահանջելով պաշտպանել ադրբեջանցի գրող Այլիսլիի իրավունքները: Հայ գրողներից Լևոն Ջավախյանն է իր աջակցությունը հայտնել Այլիսլիին: Հացպանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ, ադրբեջանցիներն այդ ամենի հետևում հայկական պրոյեկտ են տեսնում, և հայերը հայտնվել են դժվար կացության առջև:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ