ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

«Ապացուցեք, որ ամենավատը չեք»

«Ապացուցեք, որ ամենավատը չեք»
21.05.2013 | 15:52

«ՀՀԿ-ի մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչը իր ելույթներից մեկում ասաց, որ ձեզնից լավը չկա: Նա ասաց, որ մենք ամենալավը չենք, բայց մեզնից լավը չկա: Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է: Հավանաբար, կառավարությունն այս խոսքերը շատ լուրջ է ընդունել»,-այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, հավելելով . «Դա կլասիկ գրիգորիչական շուլուխ ա եղել: Լուրջ մի ընդունեք: Դուք չեք ամենալավը: Ապացուցեք, որ դուք ամենավատը չեք»:
Անդրադառնալով օլիգարխների դեմ պայքարին առնչվող հարցին, Հովհաննիսյանը նշեց. «Էդ օլիգարխների դեմ պայքարն էլ շատ հետաքրքիր է ծավալվում: Մենք չենք ճնշում, որ հանկարծ օպոզիցիա չդառնան կամ փողերը երկրից չտանեն: Իսկ եթե չեն դառնում օպոզիցիա ու փողերը երկրից չեն տանում, ուրեմն մեր ընկերն են, էլ ինչի՞ իրենց դեմ պայքարենք: Սա փակուղի է»,-ասաց դաշնակցական պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ