ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
07.06.2013 | 00:05

Իմաստությունը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հորը` միայնակ ստեղծյալին։ Նա փրկեց նրան իր հանցանքներից և զորություն տվեց նրան բոլորի վրա իշխելու։ Իսկ անիրավը բարկությամբ հեռացավ դրանից և կործանվեց իր եղբայրասպան զայրույթի մեջ։ Դրա համար էլ իմաստությունը երկրորդ անգամ փրկեց հեղեղված երկիրը չնչին այն փայտի շնորհիվ, որի նավապետն էր արդարը։ Իմաստությունն էր նույնպես, որ միաբանությամբ չարության մեջ խռնված ազգերի միջից ճանաչեց արդարին, նրան անարատ պահեց Աստծու առջև և հզորին պահպանեց որդու նկատմամբ տածած գթությամբ։


Իմաստություն Սողոմոնի 10. 1-5

Դիտվել է՝ 2779

Մեկնաբանություններ