ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.06.2014 | 00:02

Հոգիս կօրհնի Աստծուն՝ մեծ Թագավորին, որովհետև Երուսաղեմը կկառուցվի թանկարժեք քարերով՝ շափյուղայով, սուտակով և այլ թանկագին քարերով, քո պարիսպները, աշտարակներն ու ամրությունները կկառուցվեն ազնիվ ոսկով, Երուսաղեմի բոլոր հրապարակները կպատրաստվեն բյուրեղ, դահանակ և սարդիոն քարերով։ Երուսաղեմի բոլոր փողոցներում կասեն՝ Ալելուիա, կօրհնեն և կասեն. «Օրհնված է Աստված, որ հավիտյան բարձրացրեց ամբողջ աշխարհը»։


Տոբիթ 13. 19-23

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ