ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
23.09.2014 | 00:03

Լուսավորվի՛ր, լուսավորվի՛ր, Երուսաղե՛մ, քանզի հասել է քո լույսը, և Տիրոջ փառքը քեզ վրա է ծագելու։ Ահա խավարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մեջ է հայտնվելու Տերը, և նրա փառքը քո մեջ է երևալու։ Թագավորները գալու են դեպի քո լույսը, հեթանոսները՝ դեպի քո լույսի փայլը։ Աչքերդ բարձրացրո՛ւ և շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին. քանզի որդիներդ եկան հասան հեռուներից և, իրենց ուսերին առած, բերում են քո դուստրերին։


Եսայու 60.1-4

Դիտվել է՝ 2268

Մեկնաբանություններ